Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 212-Ն

10.12.2018

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի  8-ի թիվ 113-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

           Հրապարակման ամսաթիվ՝ 08.01.2019

Նպատակ ունենալով զսպել լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ներդրողների ռիսկերը` սահմանափակելով ոչ պրոֆեսիոնալ ներդրողների մուտքն այս շուկա, ինչպես նաև պրոֆեսիոնալ հաճախորդների դասակարգման չափանիշները համապատասխանեցնել Եվրոպական Միության հրահանգներով և կանոնակարգերով ամրագրված մոտեցումներին, հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասը, 65-րդ հոդվածի 3-րդ մասը, 70-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ը հաստատելու մասին» թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, բայց ոչ ուշ, քան 2019 թվականի մարտի 31-ը ներդրումային ծառայություններ մատուցող անձինք իրականացնում են իրենց կողմից արդեն իսկ դասակարգված պրոֆեսիոնալ հաճախորդների վերադասակարգում՝ հաշվի առնելով սույն կանոնակարգով սահմանված չափանիշները և դասակարգման այլ պայմանները:

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում ներդրումային ծառայություններ մատուցող անձինք ապահովում են սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված 14.6-րդ կետի 2-րդ ենթակետով նշված հայտարարության ստորագրությունը այն պրոֆեսինալ հաճախորդների կողմից, որոնք լեվերիջով գործարքներ, այդ թվում՝ ֆորեքս գործարքներ կնքելու նպատակով պրոֆեսիոնալ հաճախորդ են դարձել մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                               Արթուր Ջավադյան

2018 թ. դեկտեմբերի 18
Երևան