Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 69-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 211-Ն

10.12.2018

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի  11-ի թիվ  69-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

           Հրապարակման ամսաթիվ՝ 08.01.2019

Նպատակ ունենալով ներդրողներին որակավորված համարելու չափանիշները համապատասխանեցնել Եվրոպական Միության հրահանգներով և կանոնակարգերով սահմանված չափանիշներին, ինչպես նաև որակավորված ներդրողների գրանցման ընթացակարգը դարձնել առավել արագ և արդյունավետ, հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 23-րդ կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի ««Որակավորված ներդրողներ համարելու չափանիշները և անձանց` որպես որակավորված ներդրողներ գրանցման կարգը» Կանոնակարգ 4/06-ը հաստատելու մասին» թիվ 69-Ն որոշմամբ հաստատված «Ներդրողներին որակավորված համարելու չափանիշները և անձանց` որպես որակավորված ներդրողներ գրանցման կարգը» Կանոնակարգ 4/06-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Սույն որոշումը տարածվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը որակավորված ներդրողների տեղեկատվական բազայում գրանցված որակավորված ներդրողների վրա՝ 2019 թվականի մարտի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                        Արթուր Ջավադյան

2018 թ. դեկտեմբերի 18
Երևան