Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցի մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 205 Ա
27.11.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցի մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժթ» ենթակետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը և 23-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39 Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 52.2 կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել «Պարտադիր պահուստավորման օրացույցը 2019 թվականի համար»` համաձայն Հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. նոյեմբերի 30
Երևան