Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 201 Ա
23.11.2018
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, քննարկելով Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից 2018 թվականի նոյեմբերի 7-ին և նոյեմբերի 13-ին ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 46 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 62-Լ և նոյեմբերի 8-ի թիվ 66-Լ որոշումներով հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. նոյեմբերի 29
Երևան