Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 366-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 197-Ն

23.11.2018

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 366-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

           Հրապարակման ամսաթիվ՝ 17.12.2018

Նպատակ ունենալով բարձրացնել ապահովագրական ընկերությունների գործունեության նկատմամբ վերլուծական և վիճակագրության հավաքագրման գործընթացների արդյունավետությունը, հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ը հաստատելու մասին» թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» Կանոնակարգ 3/04-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/04) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ին:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                 Արթուր Ջավադյան

2018 թ. նոյեմբերի 29
Երևան