«Նարոդնայա» («Nародная») առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում ընդգրկելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 174 Ա

15.10.2018

«Նարոդնայա» («Nародная») առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում ընդգրկելու մասին

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 19) 6-րդ կետի 3-րդ ենթակետը,
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 40 արձանագրություն), «Իզի Փեյ» ՍՊԸ-ի 14.05.2018թ, 24.07.2018թ, 26.09.2018թ. միջնորդագրերն ու դրանց կից ներկայացված փաստաթղթերը, քննարկելով և հիմք ընդունելով համակարգին բնորոշ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների և միջոցառումների առկայությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. «Նարոդնայա» («Народная») առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը ընդգրկել Կանոնակարգ 19-ի 6-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գնահատված վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում՝ տեղադրելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                    Ներսես Երիցյան

2018 թ. հոկտեմբերի 16
Երևան