ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման, հաղորդագրության, «դրամավարկային քաղաքականության 2024թ. II եռամսյակի զեկույց (Դրամավարկային քաղաքականության 2024թ. II եռամսյակի ծրագիր)» պարբերականը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 86 Լ

11.06.2024

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման, դրամավարկային քաղաքականության հաղորդագրության, «դրամավարկային քաղաքականության 2024 թվականի երկրորդ եռամսյակի զեկույց (Դրամավարկային քաղաքականության 2024 թվականի երկրորդ եռամսյակի ծրագիր)» պարբերականը հաստատելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 6-րդ հոդվածով, 17-րդ հոդվածի 4-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «ե» կետերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել 8.0%:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանել 9.5%:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից դրամական միջոցների ներգրավման գործիքի տոկոսադրույքը սահմանել 6.5%:
4. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հաղորդագրությանը:
5. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության 2024 թվականի երկրորդ եռամսյակի զեկույց (Դրամավարկային քաղաքականության 2024 թվականի երկրորդ եռամսյակի ծրագիր)» պարբերականը (այսուհետ՝ Դրամավարկային քաղաքականության զեկույց/2):
6. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարության և կառավարման դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության կողմից ապահովել սույն որոշման 5-րդ կետով հաստատված պարբերականի հրապարակումը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային տնային էջում հրապարակման օրվան հաջորդող օրը։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                                       Մարտին Գալստյան
Երևան