Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 115-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 172-Ն
28.09.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 115-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 15.10.2018
Նպատակ ունենալով ապահովել ներդրումային ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) վաճառքի գործընթացում ներդրողների շահերի պաշտպանությունը, հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասը, 68-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ե» ենթակետը և 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ը հաստատելու մասին» թիվ 115-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ կետով.
«7.1. Ֆոնդի կառավարչի կազմում ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) վաճառքն իրականացնող ֆիզիկական անձը պետք է ունենա բավարար գիտելիքներ՝ ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) վաճառքն իրականացնելու, այդ թվում՝ ներդրողներին անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությունը տրամադրելու համար: Սույն կետում նշված անձանց գիտելիքների ստուգման (որակավորման) կարգը և (կամ) մասնագիտական համապատասխանության չափանիշները սահմանվում են ֆոնդի կառավարչի գործունեության կանոններով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 6 ամսվա ընթացքում ներդրումային ֆոնդերի կառավարիչները պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն որոշմանը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝ Ներսես Երիցյան
2018 թ.հոկտեմբերի 2
Երևան