«Ներդրումային ֆոնդի պահառուի կառուցվածքի և գործունեության նկատմամբ լրացուցիչ պահանջները» կանոնակարգ 10/31-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 333-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 171-Ն

28.09.2018

«Ներդրումային ֆոնդի պահառուի կառուցվածքի և գործունեության նկատմամբ լրացուցիչ պահանջները» կանոնակարգ 10/31-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 333-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

           Հրապարակման ամսաթիվ՝ 15.10.2018

Նպատակ ունենալով պաշտպանել ներդրումային ֆոնդերի ներդրողների շահերը` նվազեցնելով ներդրումային ֆոնդերի պահառուական գործառույթներում առկա էական ռիսկերը, հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը, 88-րդ հոդվածի 3-րդ մասը, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Ներդրումային ֆոնդի պահառուի կառուցվածքի և գործունեության նկատմամբ լրացուցիչ պահանջները» Կանոնակարգ 10/31-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության ընդհանուր կանոնները սահմանելու մասին» թիվ 333-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում ներդրումային ֆոնդերը (ֆոնդերի կառավարիչները) և ֆոնդերի պահառուները պարտավոր են համապատասխանեցնել իրենց գործունեությունը սույն որոշմանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                Ներսես Երիցյան


2018 թ. հոկտեմբերի 2
Երևան