Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի հունիսի 22-ի թիվ 106 Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 162 Ա

25.09.2018

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի հունիսի 22-ի թիվ 106 Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 25.1. հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1.Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի հունիսի 22–ի թիվ 106 Ա որոշմամբ հաստատված «Աուդիտի կոմիտեի կանոնադրությունում» կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Աուդիտի կոմիտեի կանոնադրության 9-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«9. Կոմիտեի անդամները նշանակվում են Խորհրդի կողմից՝ երկու տարի ժամկետով».
2) Աուդիտի կոմիտեի կանոնադրության 11-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«11. Կոմիտեի նախագահը ընտրվում է Կոմիտեի կազմից, Կոմիտեի անդամների կողմից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ               Արթուր Ջավադյան

2018 թ. հոկտեմբերի 2
Երևան