«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին տրամադրված «ԹԱՅՄ» («TYME») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև «ԹԱՅՄ» («TYME») համակարգը վճարահաշվարկային համակարգերի անվանացանկից հանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 150 Ա
31.08.2018
«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին (ներկայիս «ԱյԴի Բանկ» ՓԲԸ) տրամադրված «ԹԱՅՄ» («TYME») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու (ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 06.12.2016թ. թիվ 220 Ա որոշում), ինչպես նաև «ԹԱՅՄ» («TYME») համակարգը վճարահաշվարկային համակարգերի անվանացանկից հանելու (ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 06.12.2016թ. թիվ 219 Ա որոշում) մասին
Հաշվի առնելով, որ Ուկրաինայի Ազգային բանկի խորհրդի, Ուկրաինայի Ազգային բանկի վճարային համակարգերի վերահսկողության (վերստուգիչի), բանկերի գործունեության վերահսկողության ու կարգավորման հարցերով հանձնաժողովի կողմից 14.06.2018թ. կայացված որոշումների համաձայն Ուկրաինայի Ազգային բանկը չեղյալ է համարել «ԹԱՅՄ» («TYME») դրամական փոխանցումների համակարգի (այսուհետ նաև Համակարգ) գրանցումը, որի օպերատորն է հանդիսանում ООО "ФК "ОМП-2013"-ը, ինչպես նաև հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետը, 8-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի ««Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 342-Ն որոշմամբ հաստատված ուղեցույցի 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018թ. օգոստոսի 15-ի թիվ 32 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 06.12.2016թ. թիվ 220 Ա որոշմամբ «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին (ներկայիս «ԱյԴի Բանկ» ՓԲԸ) տրամադրված «ԹԱՅՄ» («TYME») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 06.12.2016թ. թիվ 219 Ա որոշումը՝ հանելով «TYME» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգը Կանոնակարգ 19-ի 6-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գնահատված վճարահաշվարկային համակարգերի անվանացանկից՝ հեռացնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ մուտքագրվելու կամ սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ.սեպտեմբերի 5
Երևան