Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018 թվականի հունիսի 30-ի դրությամբ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին հաշվետվությունը և ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 143 Ա

17.08.2018

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018 թվականի հունիսի 30-ի դրությամբ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին հաշվետվությունը և ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը և ղեկավարվելով 2-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018 թվականի հունիսի 30-ի դրությամբ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին հաշվետվությունը և ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը հրապարակել ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը և տեղադրել այն ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                        Արթուր Ջավադյան

2018 թ.օգոստոսի 22
Երևան