ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 301-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 297-Ն որոշման որոշ կետեր ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 136-Ն
03.08.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 301-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 297-Ն որոշման որոշ կետեր ուժը կորցրած ճանաչելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 22.08.2018
Նպատակ ունենալով կանոնակարգել Կենտրոնական բանկի կողմից գրանցված ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման ընթացակարգը, հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը, 92-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» կանոնակարգ 10/03-ը հաստատելու մասին» թիվ 301-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» կանոնակարգ 10/03-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2018 թ. օգոստոսի 8
Երևան