«ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 873) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 79 Ա
24.05.2024
«ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 873) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 02.05.2024թ. և 15.05.2024թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի մայիսի 22-ի թիվ 21 արձանագրություն)` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. «ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 873) թիվ 1 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Էջմիածին, Լ. Ազգալդյանի փողոց 2/1 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան