«ՍԻԹԻ» ՍՊԸ-ին (լիցենզիա թիվ 836) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 78 Ա
24.05.2024
«ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (լիցենզիա թիվ 836) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 03.05.2024թ. և 08.05.2024թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի մայիսի 22-ի թիվ 21 արձանագրություն)` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. «ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 836) թիվ 22 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Գորկու փողոց 62 շենք հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան