«ՅՈՒԲԻՓԵՅ» (UBPAY) հայաստանյան դրամական փոխանցումների և «ՔՎԻՔՓԵՅ» (KWIKPAY) արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի համագործակցության թույլտվություն տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 77 Ա

24.05.2024

«ՅՈՒԲԻՓԵՅ» (UBPAY) հայաստանյան դրամական փոխանցումների և «ՔՎԻՔՓԵՅ» (KWIKPAY) արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի համագործակցության թույլտվություն տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 27.04.2021թ. թիվ 53-Ն որոշմամբ հաստատված «Դրամական միջոցների փոխանցման հայաստանյան և արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի համագործակցության կարգը» կանոնակարգ 19.1-ի 2-րդ գլխի 10-րդ կետով, հաշվի առնելով, որ «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությունը 28.02.2024թ., 21.03.2024թ., 18.04.2024թ., 16.05.2024թ. և 22.05.2024թ. դիմումներ և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի մայիսի 22-ի թիվ 21 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է .

1. Տրամադրել «ՅՈւԲԻՓԵՅ» (UBPAY) հայաստանյան դրամական փոխանցումների և «ՔՎԻՔՓԵՅ» (KWIKPAY) արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի համագործակցության թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                            Արմեն Նուրբեկյան
Երևան