Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 336-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 134-Ն

03.08.2018

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 336-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

           Հրապարակման ամսաթիվ՝ 22.08.2018

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 28-րդ hոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի «Լիազոր մարմնի հրապարակած՝ ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերից հանելու խնդրանքի քննարկման, ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 336-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Որոշման վերնագիրը և 1-ին կետը «, ահաբեկչության» բառից հետո, նախաբանի առաջին պարբերությունը «և ահաբեկչության» բառերից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման» բառերով,
2) Հավելվածի վերնագիրը և 4-րդ կետը «, ահաբեկչության» բառից հետո, 2-րդ կետը «և ահաբեկչության» բառերից հետո, Գլուխ 3-ի վերնագիրը, 11-րդ կետը «ահաբեկչության» բառից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման» բառերով,
3) 12-րդ կետը «Ահաբեկչության» բառից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման» բառերով, իսկ «ծանուցում է» բառերից հետո լրացնել «անձին, ում գույքը սառեցվել էր, ինչպես նաև» բառերով,
4) Հավելված 1-ի և դիմումի վերնագիրը «, ահաբեկչության» բառից հետո լրացնել «կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման» բառերով, դիմումի 1-ին կետում «Ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելու մասին» բառերը փոխարինել «Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելու մասին» բառերով,
5) Հավելված 1-ի 5-րդ կետում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«Խնդրում ենք հիմնավորել գույքի սառեցումը վերացնելու դիմումը (անհրաժեշտության դեպքում կարող եք կցել փաստաթղթեր):»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                         Ներսես Երիցյան

2018 թ. օգոստոսի 8
Երևան