Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 279-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 133-Ն
03.08.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 279-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 22.08.2018
Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 28-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 20-րդ, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 269-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 279-Ն որոշմամբ հաստատված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգում» (այսուհետ՝ Կանոնակարգ) և Հավելված 2-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կանոնակարգի ամբողջ տեքստում «ահաբեկչության հետ կապված անձանց» բառերը փոխարինել «ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց» բառերով,
2) Կանոնակարգի 14-րդ կետում «ֆինանսական միջոցներ կամ այլ» բառերը հանել,
3) Կանոնակարգի 30-րդ կետում և 39-րդ կետի 1-ին ենթակետում «գործարար հարաբերության նպատակը» բառերից առաջ լրացնել «գործարքի կամ» բառերը,
4) Հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2018 թ. օգոստոսի 8
Երևան