Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 126 Ա

20.07.2018

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, քննարկելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կողմից 2018 թվականի հուլիսի 6-ին ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հուլիսի 18-ի թիվ 28 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 27-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                              Արթուր Ջավադյան
2018 թ. հուլիսի 26
Երևան