«ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետական գրանցման և լիցենզավորման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 82 Ա

24.05.2024

«ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետական գրանցման և լիցենզավորման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 3-րդ գլխով, հաշվի առնելով «ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր «ԱՅԴԻ ԳՐՈՒՓ» ՓԲԸ կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 28.03.2024թ., 26.04.2024թ., 02.05.2024թ. և 07.05.2024թ միջնորդագրերը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024թ. մայիսի 22-ի թիվ 21 արձանագրություն), ինչպես նաև Հայաստանի Հանարպետության կենտրոնական բանկի խորհրդի 2024թ. մայիսի 24-ի թիվ 15 ԾՕՀ Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է .

1. Գրանցել և լիցենզավորել «ԱՅԴԻ ԼԻԶԻՆԳ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                      Արմեն Նուրբեկյան
Երևան