Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 81 Ա

24.05.2024

Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (2-րդ եռամսյակ 2023 թվական – 1-ին եռամսյակ 2024 թվական)»՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարության և կառավարման դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով ապահովել հաստատված փաստաթղթի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                 Արմեն Նուրբեկյան
Երևան