«Բանկերի կողմից օրենքով սահմանված գործառնությունների պատվիրակման համար կենտրոնական բանկի նախնական համաձայնության տրամադրման» կարգը

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 118-Ն

20.07.2018

«Բանկերի կողմից օրենքով սահմանված գործառնությունների պատվիրակման համար կենտրոնական բանկի նախնական համաձայնության տրամադրման» կարգը հաստատելու մասին

           Հրապարակման ամսաթիվ՝ 02.08.2018

Նպատակ ունենալով կարգավորել բանկերի կողմից գործառնությունների պատվիրակման հարաբերությունները, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «Բանկերի կողմից օրենքով սահմանված գործառնությունների պատվիրակման համար Կենտրոնական բանկի նախնական համաձայնության տրամադրման» կարգը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                 Արթուր Ջավադյան

2018 թ. հուլիսի 25
Երևան