Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի թիվ 261-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 117-Ն
20.07.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի թիվ 261-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 11.08.2018
Նպատակ ունենալով բանկերի կողմից վարվող ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգում ներառվող տեղեկությունները համապատասխանեցնել իրավական ակտերում իրականացված փոփոխություններին, ինչպես նաև հստակեցնել երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարի հաշվարկը, հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի ««Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման կարգը» հաստատելու մասին» թիվ 261-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) և Որոշմամբ հաստատված «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման վերաբերյալ» կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. հուլիսի 25
Երևան