«Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամին վերանշանակելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 98 Ա

25.05.2018

«Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամին վերանշանակելու մասին

Հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ վերանշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամին» պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                 Ներսես Երիցյան
2018 թ. հունիսի 27
Երևան