«Յունիստրիմ» («UNISTREAM») առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում ընդգրկելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 75 Ա
25.05.2018
«Յունիստրիմ» («UNISTREAM») առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում ընդգրկելու մասին
Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 19) 6-րդ կետի 3-րդ ենթակետը, hաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի մայիսի 23-ի թիվ 20 արձանագրություն), «Հայփոստ» ՓԲԸ-ի 2017 թվականի հուլիսի 21-ի, 2017 թվականի օգոստոսի 31-ի, 2017 թվականի դեկտեմբերի 12-ի, 2018 թվականի հունվարի 19-ի, 2018 թվականի ապրիլի 17-ի միջնորդագրերը ու դրանց կից ներկայացված փաստաթղթերը, քննարկելով և հիմք ընդունելով համակարգին բնորոշ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների և միջոցառումների առկայությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. «Յունիստրիմ» («UNISTREAM») առանց հաշվի բացման արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգը ընդգրկել Կանոնակարգ 19-ի 6-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գնահատված վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում՝ տեղադրելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյան
2018 թ. մայիսի 30
Երևան