Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 73-Ն
25.05.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 15.06.2018
Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածները, նպատակ ունենալով բարձրացնել վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը և կայունությունը, ինչպես նաև ապահովել դրանց գործունեության նորմատիվային կարգավորումը գործող պրակտիկային՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում՝ (այսուհետ՝ Կանոնակարգ 14) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) Կանոնակարգ 14-ի 5.1 կետում «բացառությամբ» բառից հետո լրացնել «ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների և» բառերը,
2) Կանոնակարգ 14-ի 7.4-րդ կետում «և վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունները» բառերը հանել:
2. Սույն կանոնակարգն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյան
2018 թ. մայիսի 30
Երևան