Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018 թվականի մարտի 31-ի դրությամբ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին հաշվետվությունը և ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 72 Ա
25.05.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018 թվականի մարտի 31-ի դրությամբ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին հաշվետվությունը և ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը և ղեկավարվելով 2-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2018 թվականի մարտի 31-ի դրությամբ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին հաշվետվությունը և ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ հրապարակել ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը և տեղադրել այն ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյան
2018 թ. մայիսի 30
Երևան