Հայաստանի Հանրապետության ազգային ժողով ներկայացվող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 50 Ա

27.04.2018

Հայաստանի Հանրապետության ազգային ժողով ներկայացվող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացվող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (Գնաճի հաղորդում)՝ համաձայն Հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ուղարկել Ազգային ժողով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                             Արթուր Ջավադյան
2018 թ. ապրիլի 27
Երևան