Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տեղեկությունների փոխանցման կարգը հաստատելու մասին
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ «30» մարտի 2018 թվական թիվ 40-Ն |
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ «30» «մարտի» 2018 թվական թիվ 1-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցման կարգը հաստատելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 23.05.2018
Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43.1-ին հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը
Ո ր ո շ ու մ են .
1. Հաստատել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցման կարգը` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
2. Հաստատել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և Կենտրոնական դեպոզիտարիայի տեղեկատվական համակարգերի համադրելի տվյալների ցանկը՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2018 թ. ապրիլի 11
Երևան
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց
էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյան
2018 թ. ապրիլի 11
Երևան