«Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամին վերանշանակելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 35 Ա

19.03.2018

«Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամին վերանշանակելու մասին 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ է .

1. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ վերանշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                          Արթուր Ջավադյան

2018 թ. մարտի 22
Երևան