Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 21-Ն

02.03.2018

Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

      Հրապարակման ամսաթիվ՝ 06.04.2018

Նպատակ ունենալով բարելավել սպառողների հետ հարաբերություններում ֆինանսական կազմակերպությունների վարվելակերպի կանոնները և ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը, հիմք ընդունելով «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասը, 9-րդ հոդվածի 6-րդ մասը, «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1.1-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1-րդ հոդվածը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81-րդ հոդվածի 3.1-րդ մասը, 95-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի ««Սպառողների և ֆինանսական կազմակերպությունների հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) և Որոշմամբ հաստատված «Սպառողների և ֆինանսական կազմակերպությունների հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:
2) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ը՝ համաձայն Հավելվածի (կցվում է):»
3) Կանոնակարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը, իսկ սույն որոշման Հավելվածով հաստատված Կանոնակարգի 35-րդ կետը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 90-րդ օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                              Արթուր Ջավադյան

2018 թ. մարտի 12
Երևան