Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 365-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 20-Ն
02.03.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 365-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 06.04.2018
Նպատակ ունենալով կատարելագործել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը, հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 158-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ը հաստատելու մասին» թիվ 365-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/08) կատարել հետևյալ փոփոխությունը.
- Կանոնակարգ 3/08-ի 2-րդ կետում «միջին թվաբանական:» բառերը փոխարինել «կշռված միջին՝ կիրառելով հետևյալ կշիռները.
|
ՔԱՌԱՄԵԼՍ համակարգի տարրերը |
Կշիռ |
|
(Ք) ապահովագրական ընկերության կապիտալի համարժեքություն |
0.15 |
|
(Ա) ակտիվների որակ |
0.1 |
|
(Ռ) վերաապահովագրություն |
0.15 |
|
(Ա) ակտուարական հաշվարկներ և տեխնիկական պահուստներ |
0.15 |
|
(Մ) կառավարում |
0.2 |
|
(Ե) եկամտաբերություն |
0.1 |
|
(Լ) իրացվելիություն |
0.05 |
|
(Ս) շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունություն |
0.1 |
:» բառերով:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. մարտի 7
Երևան