«ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերությունը գրանցելու և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 72 Ա

03.05.2024

«ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերությունը գրանցելու և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ի գլուխ 5-ով,
հաշվի առնելով այն, որ «ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող անձանց կողմից լիազորված անձ Սամսոն Ավետյանը 14.08.2023թ., 07.11.2023թ., 07.03.2024թ., 01.04.2024թ., 09.04.2024թ., 17.04.2024թ. և 18.04.2024թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերություն ներդրումային ընկերությունը գրանցելու և լիցենզավորելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի ապրիլի 17-ի թիվ 16 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերությունը և տրամադրել ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա հետևյալ ներդրումային ծառայությունները մատուցելու համար՝
• հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,
• իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում,
• արժեթղթերի երաշխավորված տեղաբաշխման իրականացում,
• արժեթղթերի չերաշխավորված տեղաբաշխման իրականացում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                             Արմեն Նուրբեկյան
Երևան