«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Վանաձոր» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը հաշվառելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 9 Ա
02.02.2018
«ԻԶԻ ՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Վանաձոր» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը հաշվառելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» Կանոնակարգ 17/01-ի 9-րդ և 12-րդ գլուխները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հունվարի 31-ի թիվ 4 արձանագրություն) և «ԻԶԻ ՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության 2018 թվականի հունվարի 8-ի, 2018 թվականի հունվարի 9-ի և 2018 թվականի հունվարի 30-ի դիմումները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաշվառել «ԻԶԻ ՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Վանաձոր» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը (նախկին հասցեն՝ ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի փող. 59, փոխարինվել է նորով՝ ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պող., 73 շ., ½ տարածք):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. փետրվարի 8
Երևան