«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 6 Ա

02.02.2018

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, քննարկելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կողմից 2018 թվականի հունվարի 8-ին և 2018 թվականի հունվարի 31-ին ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հունվարի 17-ի թիվ 2 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի 2018 թվականի հունվարի 30-ի թիվ 1-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանները» RL 1-001 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                    Արթուր Ջավադյան

2018 թ. փետրվարի 8
Երևան