Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 2-Ն
19.01.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 07.02.2018
Նպատակ ունենալով խթանել երկարաժամկետ միջոցների ներգրավումը, ինչպես նաև բանկային համակարգի կարգավորումը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «դ» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.
1) Կանոնակարգ 2-ի Հավելված 11-ի 2-րդ և 3-րդ կետերում ««ԴիՔեյԷմ Էյ» (DKM A) և «ԴիՔեյԷմ Բի» (DKM B) ֆոնդերից» բառերից հետո լրացնել «, «Ինկոֆին Սի Վի Բի Էյ (Incofin CVBA) ընկերությունից» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Ընդ որում՝ սույն որոշմամբ սահմանված լրացումները վերաբերում են 2018 թվականի փետրվարի 14-ից սկսվող և դրան հաջորդող պարտադիր պահուստավորման ժամանակահատվածներին:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. հունվարի 24
Երևան