Ա․Բաբաջանյան-100, Ա․Սպենդիարյան-150, Գ․Տաթևացի-675, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան թատրոնի 100-ամյակ, Գ.Սունդուկյանի անվան թատրոնի հիմնադրման 100-ամյակ, Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200-ամյակ արծաթե հուշադրամների էսքիզները հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 198 Ա

20.12.2019

ՀՀ ԿԲ 2020-2021 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Առնո Բաբաջանյան-100», «Ալեքսանդր Սպենդիարյան-150», «Գրիգոր Տաթևացի-675», «Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական  թատրոնի 100-ամյակ», «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակ», «Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200-ամյակ» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել «Առնո Բաբաջանյան-100», «Ալեքսանդր Սպենդիարյան-150», «Գրիգոր Տաթևացի-675», «Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի 100-ամյակ», «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակ», «Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրման 200-ամյակ» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                           Արթուր Ջավադյան

2019 թ. դեկտեմբերի 25
Երևան