Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերի գումարման 2020 թվականի ժամանակացույցը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 197 Ա

20.12.2019

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերի գումարման 2020 թվականի ժամանակացույցը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժը» և «ե» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել «2020 թվականին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստերի գումարման ժամանակացույցը»:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության կորպորատիվ ծառայությունների վարչությանը՝
1) ապահովել 2020 թվականի խորհրդի նիստերի օրակարգի կազմման գործընթացը` համաձայն սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցի,
2) ապահովել խորհրդի յուրաքանչյուր նիստից հետո օրակարգային հարցերի մոնիտորինգը՝ համապատասխան նշումներ կատարելով ժամանակացույցում,
3) տարվա արդյունքներով կազմել տեղեկանք խորհրդի նիստերի օրակարգերի՝ հաստատված ժամանակացույցին համապատասխանության և շեղումների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում շահագրգիռ անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը։

 
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                       Արթուր Ջավադյան

2019 թ. դեկտեմբերի 25
Երևան