Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի թիվ 20Ա և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի թիվ 22Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 196 Ա

20.12.2019

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի թիվ 20Ա և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի թիվ 22Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի ««Ռեպո/հակադարձ ռեպո համակարգի» կանոնների հաստատման մասին» թիվ 20Ա որոշմամբ հաստատված ««Ռեպո/հակադարձ ռեպո համակարգի» կանոնների» Հավելված 5.1-ի 1-ին կետի 1.1 ենթակետում ««Bloomberg» համակարգից» և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ ռեպո գործարքների կնքման համար պարտատոմսերի սկզբնական մարժայի և շեմի հաշվարկման և հրապարակման մեթոդաբանությանը» հավանություն տալու մասին» թիվ 22 Ա որոշմամբ հաստատված ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ ռեպո գործարքների կնքման համար պարտատոմսերի սկզբնական մարժայի և շեմի հաշվարկման և հրապարակման» կարգի» 4-րդ կետի 1-ին ենթակետում «Բլումբերգ համակարգից» բառերը փոխարինել «միջազգային հեղինակավոր տեղեկատվական աղբյուրներից» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը։

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                            Արթուր Ջավադյան

2019 թ. դեկտեմբերի 25
Երևան