Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2019 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 187 Ա

29.11.2019

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2019 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների դրույթները և ղեկավարվելով 2-րդ և 20-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2019 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Ֆինանսական հաշվետվությունը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությանը` սահմանված կարգով հրապարակել այն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                          Արթուր Ջավադյան

2019թ. դեկտեմբերի 4
ք. Երևան