«ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ՕՐԻՈՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 71 Ա

03.05.2024

«ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ՕՐԻՈՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, միջակայքային պայմանագրային  ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով, հաշվի առնելով այն, որ «ԳԼՈՔԱԼ» ՓԲԸ-ն 2024 թվականի ապրիլի 10-ին և 2024 թվականի ապրիլի 22-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ՕՐԻՈՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի ապրիլի 26-ի թիվ 17 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Գրանցել «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ՕՐԻՈՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                 Արմեն Նուրբեկյան
Երևան