«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՄԱՆԻՏՈՒՆ» (MONEYTUN) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 70 Ա
03.05.2024
«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՄԱՆԻՏՈՒՆ» (MONEYTUN) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով և 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 8-րդ հոդվածով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» Կանոնակարգ 19-ի 3-րդ կետով, 3-րդ և 4-րդ գլուխներով, հաշվի առնելով, որ «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 2024թ. մարտի 26-ին և 2024թ. ապրիլի 12-ին՝ «ՄԱՆԻՏՈՒՆ» (MONEYTUN) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդագրեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2024 թվականի ապրիլի 17-ի թիվ 16 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Տրամադրել «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՄԱՆԻՏՈՒՆ» (MONEYTUN) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան