«ԱՎՏՈ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 289 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 68 Ա

03.05.2024

«ԱՎՏՈ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 289 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետով, հաշվի առնելով, որ «ԱՎՏՈ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2024թ. մարտի 26-ին և 2024թ. ապրիլի 9-ին դիմել է ՀՀ կենտրոնական բանկ` գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 289 լիցենզիան վերաձևակերպելու համար՝ կապված ՀՀ, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի թիվ 39/1 հասցեում մեծածավալ իրերի պահպանութան տարածքի շահագործումը դադարեցնելու, և ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Է. Պետրոսյան փողոց թիվ 1 գործարան հասցեում մեծածավալ իրերի պահպանության համար նախատեսված տարածքը շահագործելու հետ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Վերաձևակերպել «ԱՎՏՈ ԿՐԵԴԻՏ»» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 289 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                       Արմեն Նուրբեկյան
Երևան