2024 թվականի թողարկման հինգ հազար դրամ, տասը հազար դրամ և քսան հազար դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության թղթադրամների տեխնիկական դիզայնը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 66 Ա
03.05.2024
2024 թվականի թողարկման հինգ հազար դրամ, տասը հազար դրամ և քսան հազար դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության թղթադրամների տեխնիկական դիզայնը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել 2024 թվականի թողարկման հինգ հազար դրամ, տասը հազար դրամ և քսան հազար դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության թղթադրամների դիմերեսի և դարձերեսի տեխնիկական դիզայնը` համաձայն սույն որոշման 1-3 Հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան