«UnionPay International» քարտային համակարգը վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում ներառելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 182 Ա
27.11.2019
«UnionPay International» քարտային համակարգը վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում ներառելու մասին
Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 250-Ն որոշմամբ հաստատված «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ի 6-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2019 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 53 արձանագրություն) և քննարկելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի 24.05.2019թ., 17.07.2019թ., 27.09.2019թ., 07.11.2019թ. և 20.11.2019թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. «UnionPay International» քարտային համակարգը ներառել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գնահատված վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում, որոնց մասնակցելու թույլտվությունը տրամադրվելու է «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019թ. դեկտեմբերի 4
ք. Երևան