Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2019-2021 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերության ընտրության մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 164 Ա

15.10.2019

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2019-2021 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերության ընտրության մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 16-րդ և 20-րդ հոդվածները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հունիսի 15-ի թիվ 154 Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» կանոնակարգի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2019-2021 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնելու նպատակով ընտրել «Էրնսթ ընդ Յանգ» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Էրնսթ ընդ Յանգ» փակ բաժնետիրական ընկերությանը առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                       Արթուր Ջավադյան

2019թ. հոկտեմբերի 23
ք. Երևան