Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի օգոստոսի 4-ի թիվ 176-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 162-Ն

11.10.2019

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի օգոստոսի 4-ի թիվ 176-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

      Հրապարակման ամսաթիվ՝ 02.12.2019

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1.1 մասի 2-րդ պարբերությունը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.1 հոդվածի 3-րդ պարբերությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իբ» կետերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով,
հաշվի առնելով, որ գործնականում առաջանում են հաղորդակցման հետ կապված խնդիրներ հատկապես ֆիզիկական անձ երաշխավորների մոտ, և նպատակ ունենալով կանոնակարգել ֆիզիկական անձ երաշխավորների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ գործարար վարվելակերպի կիրառման եղանակներն ու ընթացակարգերը, բարձրացնել բանկերում և վարկային կազմակերպություններում երաշխավորության ինստիտուտի ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի օգոստոսի 4-ի ««Բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակների և ընթացակարգերի պահանջները» կանոնակարգ 8/06-ը հաստատելու մասին» թիվ 176-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. ««ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/06-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
2) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել ««Երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոններ» կանոնակարգ 8/06-ը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):»,
3) Որոշմամբ հաստատված Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի։
3․ Սույն որոշման Հավելվածով հաստատված կանոնակարգի 2-րդ և 8-րդ կետերը տարածվում են նաև մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը կնքված և գործող երաշխավորության պայմանագրերի վրա։
4․ Սույն որոշման Հավելվածով հաստատված կանոնակարգի 12-րդ և 13-րդ կետերն ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը և տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը կնքված և գործող երաշխավորության պայմանագրերի վրա:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                 Արթուր Ջավադյան

2019թ. հոկտեմբերի 23
ք. Երևան