Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 311-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 159-Ն
11.10.2019
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 311-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 02.12.2019
Նպատակ ունենալով կապիտալի համարժեքության նորմատիվի շրջանակում սահմանել պահանջներ օգտագործման իրավունքով ստացված հիմնական միջոցների համար, հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1- ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնակարգի 17-րդ կետի՝
ա. 5-րդ ենթակետում «սեփականությունը համարվելու յոթերորդ ամսվանից սկսած,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով՝ այդ ակտիվները ապահովագրական գործունեության համար չօգտագործվող ճանաչվելու օրվանից մեկ տարի հետո,» բառերը,
բ. 7-րդ ենթակետում «այլ հիմնական միջոցների) հաշվեկշռային արժեքի» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև ապահովագրական գործունեության համար օգտագործվող օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի» բառերը,
գ. 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
2) Կանոնակարգի հավելված 2-ում Աղյուսակ 1-ի 28-րդ կետում «Հիմնական միջոցներ» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ հիմնական միջոցներ)) ու դրանց վրա կատարված կապիտալ ներդրումներ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019թ. հոկտեմբերի 16
ք. Երևան