Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբեի 24-ի թիվ 301-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 150-Ն
11.10.2019
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբեի 24-ի թիվ 301-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 02.12.2019
Նպատակ ունենալով ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին, հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» կանոնակարգ 10/03-ը հաստատելու մասին» թիվ 301-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» կանոնակարգ 10/03-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ին:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019թ. հոկտեմբերի 16
ք. Երևան