Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 149-Ն
11.10.2019
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի թիվ 50-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 01.11.2019
Նպատակ ունենալով բարձրացնել բանկերի ռիսկերի կառավարման և կապիտալի պլանավորման գործընթացների նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող մշտադիտարկման և վերահսկողության արդյունավետությունը, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 20-րդ հոդվածների դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) Կանոնակարգի 2-րդ կետի աղյուսակը 34-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ տողով․ «
|
35
|
Հաշվետվություն կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթացի վերաբերյալ
|
39
|
եռամսյակային |
»,
2) Կանոնակարգի 3-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3. Բանկերը սույն Կանոնակարգի 2-րդ կետով սահմանված հաշվետվությունները, ծանուցումները, կից տեղեկանքները ներկայացնում են էլեկտրոնային փոստով՝ Սի-Բի-ԷՅ-նեթ համակարգի միջոցով (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված հասցեով), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ֆայլերին համապատասխան, բացառությամբ Թիվ 34 (Հաշվետվություն սթրես-թեստերի վերաբերյալ) և Թիվ 39 (Հաշվետվություն կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթացի վերաբերյալ) հաշվետվությունների, որոնք ներկայացվում են ազատ ոճով` «էքս էլ էս» ձևաչափի ֆայլերով, ընդ որում` հարակից բացատրական և մեթոդական տեղեկատվությունը կարող է ներկայացվել «դոք» կամ «դոքիքս» ձևաչափի ֆայլերով, և Թիվ 35 հաշվետվության, որը ներկայացվում է «դոք» կամ «դոքիքս» ձևաչափի ֆայլերով։»,
3) Կանոնակարգի 7-րդ կետի երկրորդ նախադասությունը «հազար դրամներով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ վերջին տողի, որտեղ արտարժույթով պահուստավորման ենթակա միջոցները լրացվում են համապատասխան արտարժութային արտահայտությամբ)» բառերով,
4) Կանոնակարգի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«33. Թիվ 34 հաշվետվությունը (Հաշվետվություն սթրես-թեստերի վերաբերյալ) ներկայացվում է ազատ ոճով, ընդ որում հաշվետվությամբ ներկայացվող սթրես-թեստերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի թիվ 102-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» Կանոնակարգ 4-ի պահանջներին: Առանձին ռիսկերի գծով ամսական կտրվածքով իրականացվող սթրես-թեստերը Թիվ 34 հաշվետվության մեջ ներկայացվում են հաշվետու եռամսյակի բոլոր ամիսների համար առանձին: Թիվ 34 հաշվետվության մեջ պետք է առնվազն ներկայացված լինեն սթրես-թեստի հստակ և հակիրճ մեթոդաբանությունը, հիմքում ընկած ենթադրությունները, բանկի կանխատեսումների վրա հիմնված հիմնական (բազային) սցենարը, կիրառվող մոդելը, մոդելի վալիդացիան և սթրես թեստի արդյունքները, եթե դրանք չեն ներկայացվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ բանկի ներքին իրավական ակտերի տեսքով։»,
5) Կանոնակարգը 33.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.5 կետով.
«33.5. Թիվ 39 հաշվետվությունը (Հաշվետվություն կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթացի վերաբերյալ) ներկայացվում է ազատ ոճով, ընդ որում` հաշվետվությամբ ներկայացվող Կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթացը պետք է համապատասխանի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի թիվ 102-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» Կանոնակարգ 4-ի պահանջներին, և պետք է առնվազն ներառի կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթացի (այսուհետ՝ ԿՀԳՆԳ) իրականացման ժամանակային հորիզոնը, հաշվարկման մեթոդաբանությունը (ներառյալ ԿՀԳՆԳ-ի իրականացման հիմքում ընկած ենթադրությունները) և արդյունքները, եթե դրանք չեն ներկայացվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ բանկի ներքին իրավական ակտերի տեսքով։»,
6) Կանոնակարգի 34-րդ կետի առաջին նախադասության մեջ «և ձև թիվ 34 հաշվետվության» բառերը փոխարինել «, ձև թիվ 34 և ձև թիվ 39 հաշվետվությունների» բառերով,
7) Կանոնակարգի 34-րդ կետի վերջին նախադասության մեջ «Ձև թիվ 34 հաշվետվության» բառերը փոխարինել «Ձև թիվ 34 և ձև թիվ 39 հաշվետվությունների» բառերով,
8) Կանոնակարգի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման նորմատիվի վերաբերյալ» ձև թիվ 4 հաշվետվության առաջին էջը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ և 8-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2019թ. հոկտեմբերի 16
ք. Երևան